Սեպտեմբեր 08, 2024
1135 դիտում

Դավիթ Չալոյանը նվաճել է Օլիմպիական խաղերի ուղեգիր


Լուսանկարը` IBA


Բանգկոկում ավարտված բռնցքամարտի վարկանշային մրցաշարում Հայաստանը միայն մեկ ուղեգիր է նվաճել։

Գերծանր քաշային կարգում Դավիթ Չալոյանը համառ պայքարում հաղթել է իռլանդացի Մարտին Մքդոնալգին ու ամռանը ելույթ կունենա Փարիզի Օլիմպիական խաղերում։

 

Այս պահին Հայաստանն Օլիմպիական խաղերի 12 մասնակից ունի, նրանք են հունահռոմեական եւ ազատ ոճի ըմբիշներ Սլավիկ Գալստյանը, Մալխաս Ամոյանը, Արթուր Ալեքսանյանը, Արսեն Հարությունյանը եւ Վազգեն Թեւանյանը, ծանրորդներ Անդրանիկ Կարապետյանը, Գարիկ Կարապետյանն ու Վարազդատ Լալայանը, մարմնամարզիկներ Արթուր Դավթյանն ու Վահագն Դավթյանը եւ հրաձիգ Էլմիրա Կարապետյանը։

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին