Սեպտեմբեր 08, 2024
668 դիտում

Ռաֆայել Հովհաննիսյանը վարկանշային մրցաշարի կիսաեզրափակչում է


Լուսանկարը` Մեդիամաքս


Ռաֆայել Հովհաննիսյանը շարունակում է վստահ հանդես գալ Բանգկոկում ավարտին մոտեցող բռնցքամարտի վարկանշային մրցաշարում։

Նա մինչեև 80 կգ քաշային կարգի քառորդ եզրափակչում դժվար պայքարում առավելության է հասել իրանցի Մեյսամ Ղեշլաղիի նկատմամբ եւ դուրս եկել կիսաեզրափակիչ։ Օլիմպիական ուղեգիր նվաճելու համար հայ բռնցքամարտիկին անհրաժեշտ է եւս մեկ հաղթանակ գրանցել։

 

Ավելի վաղ Անի Հովսեփյանը (66 կգ) դուրս է եկել մրցաշարի քառորդ եզրափակիչ։

 

Անուշ Գրիգորյանը (50 կգ) եւ Նարեկ Մանասյանը (92 կգ) պարտություն են կրել եւ լքել պայքարը:

 

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին