Բանգկոկում շարունակվող վարկանշային մրցաշարում Հայաստանի հավաքականի կազմում 2 բռնցքամարտիկներ հաղթանակ են գրանցել:
Ռաֆայել Հովհաննիսյանն (80 կգ) առավելության է հասել ճապոնացի Գո Վակայայի նկատմամբ եւ դուրս եկել քառորդ եզրափակիչ: Մրցաշարում իր մեկնարկային մենամարտում հաղթանակ է տարել նաեւ Նարեկ Մանասյանը: Նա մինչեւ 92 կգ քաշային կարգում ուժեղ է եղել մակեդոնացի Բոբան Իլիոսկիից:
Արթուր Բազեյանը (57 կգ) պարտություն է կրել ու դուրս մնացել պայքարից: Այսօր ավելի ուշ ելույթ է ունենալու նաեւ Բարեղամ Հարությունյանը (51 կգ)։
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: