Սեպտեմբեր 08, 2024
336 դիտում

Չալոյանն ու Հովսեփյանը վարկանշային մրցաշարում մեկնարկել են հաղթանակով


Լուսանկարը` IBA


Բանգկոկում ընթացող բռնցքամարտի վարկանշային մրցաշարում Հայաստանի ներկայացուցիչներից երկուսը պայքարի է դուրս եկել երեկվանից։

Մեկնարկային գոտեմարտերում Անի Հովսեփյանը (66 կգ) եւ Դավիթ Չալոյանն (+92 կգ) ակնհայտ առավելություններ են ունեցել մրցակիցների նկատմամբ ու հաղթանակ են տոնել։ Գուրգեն Մադոյանը (71 կգ) պարտվել է ու լքել պայքարը։

Այսօր հանդես են գալու Ռաֆայել Հովհաննիսյանը (80 կգ), Նարեկ Մանասյանը (92 կգ), Արթուր Բազեյանը (57 կգ) եւ Բարեղամ Հարությունյանը (51 կգ)։

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին