Հոկտեմբեր 18, 2024
548 դիտում

Վարկանշային մրցաշարում Հայաստանն այսօր ունի երկու բռնցքամարտիկ


Լուսանկարը` Մեդիամաքս


Բանգկոկում այսօր մեկնարկել է բռնցքամարտի Օլիմպիական վարկանշային վերջին մրցաշարը։

Հայաստանի հավաքականից այսօր պայքարի դուրս են գալու Արթուր Բազեյանը (57 կգ) եւ Գուրգեն Մադոյանը (71 կգ)։ Բազեյանը հանդիպելու է Իմադ Ազուի (Մարոկկո), իսկ Մադոյանը՝ Խրիստոս Կարաիտիսի (Հունաստան) հետ։

Հայաստանի հավաքականում ընդգրկված են նաեւ Նարեկ Հովհաննիսյանը (63,5 կգ), Ռաֆայել Հովհաննիսյանը (80 կգ), Նարեկ Մանասյանը (92 կգ) եւ Դավիթ Չալոյանը (+92 կգ):

Հանդես են գալու նաեւ Անուշ Գրիգորյանը (50 կգ), Եկատերինա Սիչեւան (54 կգ) եւ Անի Հովսեփյանը (66 կգ)։

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին