Սեպտեմբեր 08, 2024
696 դիտում

Հայաստանի բռցքամարտի թիմը Բանգկոկում անցկացրել է առաջին մարզումը


Լուսանկարը` Հայաստանի Բռնցքամարտի Ֆեդերացիա


Հայաստանի պատվիրակությունն արդեն Բանգկոկում է, որտեղ բռնցքամարտիկները մասնակցելու են Օլիմպիական վարկանշային վերջին մրցաշարին։

Հայաստանի ֆեդերացիայից տեղեկանում ենք, որ հավաքականն անցկացրել է առաջին մարզումը։

Մրցաշարի կանանց պայքարում հանդես են գալու Անուշ Գրիգորյանը (50 կգ), Եկատերինա Սիչեւան (54 կգ) եւ Անի Հովսեփյանը (66 կգ)։ Տղամարդկանց թիմում հայտավորված են Բարեղամ Հարությունյանը (51 կգ), Արթուր Բազեյանը (57 կգ), Նարեկ Հովհաննիսյանը (63,5 կգ), Գուրգեն Մադոյանը (71 կգ), Ռաֆայել Հովհաննիսյանը (80 կգ), Նարեկ Մանասյանը (92 կգ) եւ Դավիթ Չալոյանը (+92 կգ):

Պայքարը մեկնարկելու է մայիսի 24-ին ու տեւի մինչեւ հունիսի 2-ը։ Հայաստանի բռնցքամարտի թիմն այս պահին Օլիմպիական ուղեգիր չունի։

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին