Հուլիս 27, 2024
1764 դիտում

Հայտնի են վարկանշային վերջին մրցաշարի մասնակից հայ բռնցքամարտիկները


Լուսանկարը` Մեդիամաքս


Հայաստանի բռնցքամարտի հավաքականը Երեւանում պատրաստվում է Օլիմպիական վերջին վարկանշային մրցաշարին։

Մարզումները կավարտվեն մայիսի 19-ին, իսկ երկու օր անց թիմը կմեկնի Բանգկոկ։

Հավաքականի գլխավոր մարզիչ Կարեն Աղամալյանը մրցաշարում հայտավորել է հետեւյալ բռնցքամարտիկներին՝ Բարեղամ Հարությունյան (51 կգ), Արթուր Բազեյան (57 կգ), Նարեկ Հովհաննիսյան (63,5 կգ), Գուրգեն Մադոյան (71 կգ), Ռաֆայել Հովհաննիսյան (80 կգ), Նարեկ Մանասյան (92 կգ) եւ Դավիթ Չալոյան (+92 կգ):

Կանանց պայքարում հանդես կգան Անուշ Գրիգորյանը (50 կգ), Եկատերինա Սիչեւան (54 կգ) եւ Անի Հովսեփյանը (66 կգ), հայտնում է ՀԱՕԿ-ը:

Թաիլանդը մրցաշարն ընդունելու է մայիսի 23-ից հունիսի 3-ը։

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին