Մայիս 15, 2024
2215 դիտում

Կարեն Աղամալյան. ԵԱ-ում 7 մեդալ նվաճել նախկինում մեզ չէր հաջողվել


Լուսանկարը` IBA


Հայաստանի բռնցքամարտի հավաքականը Բելգրադում կայացած Եվրոպայի առաջնությունում նվաճել է 5 բրոնզե եւ 2 արծաթե մեդալներ:

Տղամարդկանց ընտրանին 35 երկրների պայքարում գրավել է 4-րդ տեղը, իսկ կանայք՝ 5-րդ։

«Մեզ դեռ չէր հաջողվել նման արդյունք գրանցել: Եզրափակչում խնայեցինք Նարեկ Մանասյանին, որին առաջիկայում դժվար մենամարտեր են սպասվում: Մեր Բարեղամ Հարությունյանը սենսացիայի հեղինակ դարձավ եւ ցույց տվեց, որ աշխատանքի արդյունքում ամեն ինչ հնարավոր է: Այսօր վերադառնում ենք տուն ու սկսում պատրաստվել Թաիլանդում կայանալիք վերջին վարկանշային մրցաշարին: Շնորհակալ եմ բռնցքամարտի ֆեդերացիային ու բոլոր նրանց, ովքեր երկրպագել են մեզ»,- գրել է Հայաստանի տղամարդկանց ընտրանու գլխավոր մարզիչ Կարեն Աղամալյանը:

Եվրոպայի առաջնության արծաթե մեդալակիրներ են դարձել Բարեղամ Հարությունյանն (48 կգ) ու Նարեկ Մանասյանը (92 կգ): 3-րդ տեղը գրավել են Անուշ Գրիգորյանը (50 կգ), Անի Հովսեփյանը (70 կգ), Արթուր Բազեյանը (57 կգ), Արթուր Սահակյանը (60 կգ) եւ Արարատ Հարությունյանը (67 կգ):

Հայաստանի հավաքականն Օլիմպիական ուղեգրերի համար պայքարելու է մայիսի 23-ից հունիսի 3-ը:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին