Հայաստանի բռնցքամարտի հավաքականը Բելգրադում կայացած Եվրոպայի առաջնությունն ավարտել է 5 բրոնզե եւ 2 արծաթե մեդալներով:
Եվրոպայի առաջնության եզրափակիչ են հասել եւ արծաթով բավարարվել Բարեղամ Հարությունյանն (48 կգ) ու Նարեկ Մանասյանը (92 կգ), վերջինս չի ներկայացել մենամարտին եւ հաղթանակը շնորհվել է մրցակցին:
Լուսանկարը` Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիա
Բրոնզե մեդալակիրներ են դարձել Անուշ Գրիգորյանը (50 կգ), Անի Հովսեփյանը (70 կգ), Արթուր Բազեյանը (57 կգ), Արթուր Սահակյանը (60 կգ) եւ Արարատ Հարությունյանը (67 կգ):
Հայաստանի տղամարդկանց ընտրանին 35 երկրների պայքարում գրավել է 4-րդ տեղը, իսկ կանայք՝ 5-րդ։
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: