Սերբիայում շարունակվող բռնցքամարտի Եվրոպայի առաջնությունում Հայաստանը երեկ 4 ներկայացուցիչ է ունեցել։
Նարեկ Մանասյանն (92 կգ) ուժեղ է եղել սլովակ Դավիդ Միխալեկից, իսկ Գուրգեն Մադոյանը (71 կգ) 5:0 հաշվով առավելության է հասել հունգարացի Ռոմեո Բուզայի նկատմամբ։
Գերծանր քաշային Դավիթ Չալոյանը պայքարը լքել է վնասվածքի պատճառով, առաջնությունում ելույթն ավարտել է նաեւ Ռաֆայել Հովհաննիսյանը (80 կգ)։
Այսօր ռինգ են դուրս գալու Արթուր Բազեյանը (57 կգ), Արարատ Հարությունյանը (67 կգ), Համլետ Հարությունյանը (86 կգ), Նարեկ Հովհաննիսյանն (63,5 կգ) ու Գուրգեն Մադոյանը (71 կգ)։
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: