Փետրվար 10, 2025
984 դիտում

Երեւանում մեկնարկել է ավագ տարիքի պատանիների Աշխարհի առաջնությունը


Լուսանկարը` ԿԳՄՍ


«Միկա» մարզահամալիրում մեկնարկել է բռնցքամարտի ավագ տարիքի պատանիների Աշխարհի առաջնությունը:

Հայաստանի դրոշակակիրը շքերթի ժամանակ եղել է Եվրոպայի պատանիների հաղթող Տիգրան Հովսեփյանը: Մարզիկների անունից երդման արարողությանը մասնակցել է Եվրոպայի փոխչեմպիոն Հայկ Ղահրամանյանը, իսկ մրցավարների անունից՝ Բագրատ Ավոյանը:

Առաջնությանը մասնակցում են 58 երկրի մոտ 448 բռնցքամարտիկներ: 15-16 տարեկան բռնցքամարտիկները մրցելու են տղաների ու աղջիկների 13-ական քաշային կարգերում:

Հայաստանի տղաների ընտրանին ԱԱ-ում հանդես է գալու 16 մասնակցով։ Ելույթ կունենան Առնո Դարչինյանը (46 կգ), Վաղարշակ Քեյանը (48 կգ), Տիգրան Հովսեփյանը (50 կգ), Արեն Խառատյանը (52 կգ), Վահագն Գալստյանը (54 կգ), Տիգրան Մակիչյանը (57 կգ), Անդրանիկ Մարտիրոսյանը (60 կգ), Ալիկ Կճոյանը (63 կգ), Արգիշտի Հակոբյանը (66 կգ), Սամվել Սիրամարգյանը (70 կգ), Ալբերտ Հարությունյանը (75 կգ), Հայկ Ղահրամանյանը եւ Տիգրան Խաչատրյանը (80 կգ):

Աղջիկների պայքարում Հայաստանը կունենա 3 ներկայացուցիչ՝ Հեղինե Պետրոսյան (48 կգ), Քրիստինե Թորոսյան (52 կգ), Էլեն Պապյան (54 կգ):

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին