Մայիս 11, 2025
897 դիտում

Մ-22 տ. ԵԱ-ում Հայաստանի կանանց հավաքականն ապահովել է առնվազն 2 բրոնզե մեդալ


Լուսանկարը` Getty Images


Հայաստանի կանանց բռնցքամարտի հավաքականն առնվազն 2 բրոնզե մեդալ է ապահովել Բուդվայում ընթացող մինչեւ 22 տարեկանների Եվրոպայի առաջնությունում:

Էլիդա Քոչարյանը մինչեւ 60 կգ քաշային կարգի 1/4 եզրափակչում 5:0 հաշվով առավելության է հասել իտալացի Դոնաթելա Ֆերանտեի նկատմամբ ու դուրս եկել կիսաեզրափակիչ:

Սոնա Հարությունյանը (63 կգ) եւս առնվազն բրոնզե մեդալ ունի, նա մրցել է բելառուս Վալերիա Ստրիժնյակի հետ ու նորից հաղթել մեծ առավելությամբ:

Այսօր տղամարդկանց պայքարում Հայաստանը կունենա 8 մասնակից: Էրիկ Իսրայելյանը (60 կգ) կմրցի բելառուս Վլադիսլավ Սմալովսկու հետ, Հովհաննես Փափազյանը (+92 կգ)՝ ռուս Սերգեյ Մաժուեւի, Ռուդոլֆ Գարբոյանը (51 կգ)՝ Ռոբերտ Պետերի (Ռումինիա), Արթուր Շաhբազյանը (63,5 կգ)՝ Վադիմ Վաուչոկի (Բելառուս):

Արարատ Հարությունյանը (67 կգ) կհանդիպի ռուս Ահմադշուկ Մահմադշոեւի, Ռաֆայել Հովհաննիսյանը (86 կգ)`խորվաթ Պետեր Լեշկուրի, Ռուսլան Ասլիկյանը (57 կգ)`Ալեն Ռուստեմովսկու (Մակեդոնիա) եւ Հենրիկ Ճղրիկյանը (92 կգ)` թուրք Էմիր Բույուկդագի հետ:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին