Հուլիս 27, 2024
611 դիտում

Մ-22 տ. ԵԱ-ում եւս 3 հայ բռնցքամարտիկներ են հաղթանակներ գրանցել


Լուսանկարը` IBA


Հայ բռնցքամարտիկները հերթական հաջող օրն են անցկացրել Բուդվայում ընթացող մինչեւ 22 տարեկանների Եվրոպայի առաջնությունում:

Էրիկ Իսրայելյանը (60 կգ) 5:0 հաշվով վստահ առավելության է հասել հունգարացի Ռոբերտ Չիկիի նկատմամբ, նույն հաշվով Արթուր Շահբազյանը (63,5 կգ) գերազանցել է Ավստրիան ներկայացնող Արսեն Չաբյանին: Արարատ Հարությունյանն (67 կգ) էլ 3:2 հաշվով ուժեղ է եղել Գարեթ Գիֆորդից (Իռլանդիա):

Միակ պարտությունը հայ բռնցքամարտիկներից կրել է ու պայքարը լքել Նարեկ Զախարյանը (71 կգ):

Այսօր պայքարի մեջ են մտնելու կանայք՝ Էլիդա Քոչարյանի (60 կգ) մրցակիցն է լինելու իտալացի Դոնաթելա Ֆերանտեն, իսկ Սոնա Հարությունյանինը (63 կգ)՝ բելառուս Վալերիա Ստրիժնյակը:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին