Մոնտենեգրոյի Բուդվա քաղաքում մեկնարկել է բռնցքամարտի Եվրոպայի գավաթի խաղարկությունը։
Հայաստանի հավաքականի անդամները ելույթները սկսում են այսօր։ Մինչեւ 60 կգ քաշային կարգում Արթուր Ղազարյանը մրցելու է Խոսե Կուիլեսի (Իսպանիա), Նարեկ Հովհաննիսյանը (63,5) կմենամարտի Լաունի Ամռաուի (Ֆրանսիա), իսկ Զավեն Գալստյանը (71 կգ)՝ Ալեքսեյ Սկոմորոխայի (Ռուսաստան) հետ։
Գավաթի խաղարկությունում Կարեն Աղամալյանի գլխավորությամբ հանդես են գալու նաեւ Բարեղամ Հարությունյանը (48 կգ), Ռուդոլֆ Գարբոյանը (51 կգ), Ռուսլան Ասլիկյանը (54 կգ), Արթուր Բազեյանը (57 կգ), Գուրգեն Մադոյանը (67 կգ), Համբարձում Հակոբյանը (80 կգ), Ռաֆայել Հովհաննիսյանը (96 կգ), Նարեկ Մանասյանը (92 կգ) եւ Դավիթ Չալոյանը (+92 կգ):




















