Նոյեմբեր 15, 2024
1083 դիտում

Բռնցքամարտիկները Պավլյուկովի միջազգային մրցաշարում նվաճել են 6 մեդալ


Լուսանկարը` Photolure


Անապայում կայացած Նիկոլայ Պավլյուկովի անվան միջազգային մրցաշարում հայ բռնցքամարտիկները նվաճել են 6 մեդալ:

Հայաստանի հավաքականի կազմում Կարեն Աղամալյանի գլխավորությամբ հաղթող է դարձել Ռուդոլֆ Գարբոյանը (51 կգ), իսկ նրա եղբայր Ռուբեն Գարբոյանն (54 կգ) արծաթե մեդալ է նվաճել:

Պատվոհարթակի 3-րդ աստիճանին կանգնել են Արարատ Հարությունյանը (67 կգ), Հովհաննես Փափազյանը (92 կգ), Էլիդա Քոչարյանն (60 կգ) ու Սոնա Հարությունյանը (63 կգ):

Թիմային հաշվարկում Հայաստանը գրավել է 2-րդ տեղը, հայտնում են բռնցքամարտի ֆեդերացիայից:  

Բռնցքամարտիկները նախապատրաստվում են նոյեմբերին Մոնտենեգրոյում կայանալիք մինչեւ 22 տարեկանների Եվրոպայի առաջնությանը:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին