Հուլիս 27, 2024
1039 դիտում

Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիա․ Մ-22 տ․ ԵԱ-ն Ադրբեջանից տեղափոխվել է Մոնտենեգրո


Լուսանկարը` Photolure


Բռնցքամարտի Հայաստանի ֆեդերացիայի պահանջով Ադրբեջանում կայանալիք մինչեւ 22 տարեկանների բռնցքամարտի Եվրոպայի առաջնությունը տեղափոխվել է Մոնտենեգրո:

«Հաշվի առնելով Ադրբեջանի սանձազերծած հերթական պատերազմը՝ խնդրել եմ Բռնցքամարտի եվրոպական ֆեդերացիային (EUBC) նկատի առնել հայ մարզիկների անվտանգության հարցը եւ փոխել մրցավայրը: EUBC-ն, ուսումնասիրելով իրավիճակը, որոշում է կայացրել նոյեմբերի 10-21-ը նախատեսված Եվրոպայի առաջնությունը Բաքվի փոխարեն անցկացնել Մոնտենեգրոյում»,-հայտնել է բռնցքամարտի ֆեդերացիայի նախագահ Հովհաննես Հովսեփյանը։

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին