Փետրվար 21, 2026
140784 դիտում

Հովհաննես Բաչկովը ցանկանում է դառնալ պրոֆեսիոնալ բռնցքամարտի Աշխարհի չեմպիոն


Լուսանկարը` Մեդիամաքս


Եվրոպայի չեմպիոն, Աշխարհի ու Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր Հովհաննես Բաչկովը հայտնել է, որ պրոֆեսիոնալ բռնցքամարտում շարունակելու է աշխատել Probellum պրոմոութերական ընկերության հետ:

«Ինձ համար մեծ պատիվ է պրոֆեսիոնալ կարիերաս շարունակել նրա հետ: Ինձ համար մեծ պատիվ է տեղ զբաղեցնել թիմի մյուս մարզիկների կողքին: Մեզ գրավիչ ուղի է սպասվում, եւ առաջիկա տարիներին կփորձեմ դառնալ Աշխարհի չեմպիոն: Երբ լավ բռնցքամարտիկն աշխատում է լավ թիմի հետ, ամեն ինչ ստացվում է»,- Բաչկովի խոսքերը մեջբերում է ընկերության պաշտոնական կայքը:

Probellum-ի նախագահ Ռիչարդ Շեֆերն էլ նշել է, որ բռնցքամարտիկն արդեն հերոս է Հայաստանում:

«Բաչկովը ժամանակի ընթացքում շարունակել է ցույց տալ, որ նա ունի այնն ամենն, ինչ պետք է ամբողջ աշխարհում աստղ դառնալու համար»,- նշել է նա:

Հովհաննես Մելքունյան

Մեր ընտրանին