Հայաստանում պատրաստվում են մեծ մարզական տոնի՝ մայիսի 21-ից 31-ը Երեւանում կկայանա բռնցքամարտի Եվրոպայի առաջնությունը:
ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանն ու Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի նախագահ Հովհաննես Հովսեփյանը խոսել են մրցաշարում Ադրբեջանի հավաքականի մասնակցության մասին:
Գիլոյան
Երեւանում Եվրոպայի առաջնությունում հանդես գալն Ադրբեջանի խնդիրն է, մենք խոստացել ենք, որ կապահովենք նրանց անխոչընդոտ ու անվտանգ մասնակցությունը:
Հասկանում էինք, որ քաղաքական հարցերն այս պարագայում էլ իրենց ազդեցությունը կունենան, բայց ես ինքս 2 անգամ մեկնել եմ Բաքու մեր պատվիրակության հետ: Ոչ մի խնդիր չեմ տեսնում, որ նրանք էլ գան:
Պարտավոր ենք ապահովել նրանց անվտանգությունը: Այլ հարց է, որ պետք է այնպես պատրաստվենք առաջնությանը, որ մեր հավաքականը տանուլ չտա:
Հովսեփյան
Ոչ մի խնդիր չենք տեսնում, թե ինչու Ադրբեջանը չի կարող մասնակցել առաջնությանը: Երբ առաջնությունը կազմակերպելու համար հայտ էինք ներկայացրել, դրա հետ կապված որոշակի դժվարություններ կային, սակայն հավաստիացրինք, որ ամեն ինչ անվտանգ կլինի: Յուրաքանչյուրի անվտանգությունն երաշխավորված կլինի:




















