WBO երիտասարդական ու WBO International վարկածներով Աշխարհի նախկին չեմպիոն Նոել Միքայելյանը (Նոել Գեւոր) Հայաստանի հետ կապված մի քանի կարեւոր ծրագրերի է մասնակցում:
WBO երիտասարդական ու WBO International վարկածներով Աշխարհի նախկին չեմպիոն Նոել Միքայելյանը (Նոել Գեւոր) Հայաստանի հետ կապված մի քանի կարեւոր ծրագրերի է մասնակցում:
ԱՄՆ-ում բնակվող ու մարզվող բռնցքամարտիկը Mediamax Sport-ին ասել է, որ շատ է ցանկանում օգտակար լինել իր հայրենիքին:
«Մասնակցում եմ Անահիտ Բախշյանի կազմակերպած «Մեկ ծաղիկ+Մեկ փամփուշտ=Մեկ Հայաստան» նախագծին, որի հասույթը տրամադրվելու է հայոց բանակին»,- նշել է Միքայելյանը:
Նա պատմել է նաեւ, որ գերմանացի գիտնական Միքայել Հեզեմանի 2005 թվականին Մյունխենում տպագրված «Հայոց ցեղասպանություն» գրքի, որը հիմնված է Վատիկանի գաղտնի արխիվներում պահվող փաստաթղթերի վրա, գերմաներենից հայերեն թարգմանելու գործում իր համեստ ներդրումն է ունեցել:
Լուսանկարը` Նոել Միքայելյանի Ինստագրամի էջից
«Այն դեռ մշակման փուլում է, վերջնական պատրաստ կլինի ու տպարանում կհայտնվի մայիսին: Ինձ շատ են հետաքրքրում Ցեղասպանությանն, ինչպես նաեւ Հայաստանի անվտանգ սահմաններին ու միջազգային հեղինակությանը վերաբերվող հարցերը: Փորձում եմ իմ դերակատարումն ունենալ դրանցում:»,- ավելացրել է բռնցքամարտիկը:
Միքայելյանը ոգեւորված է «Hay» ասոցիացիայի կատարած ազգանվեր աշխատանքով ու համագործակցում է նրա հետ: Նա կորոնավիրուսի պայմաններում ասոցիացիայի ստեղծած «Հայ տարեցներ» նախագծում է ներգրավված.
«Դրա շրջանակներում մեր տարեցների համար կազմակերպվում է օգնություն, սնունդ է առաքվում, որ նրանք մնան տանն ու դուրս չգան: Կոչ եմ անում, որ տարբեր երկրներում ապրող մեր հայրենակիցներն էլ հնարավորության դեպքում միանան ու օգնեն: ԱՄՆ-ից բացի գրասենյակ է գործում նաեւ Երեւանում: Նաեւ «Հայ մանուկներ» ծրագրում եմ ներգրավվելու »,- ավելացրել է նա:
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: