Դեկտեմբեր 27, 2024
16656 դիտում

Բռնցքամարտիկները մարտի 13-ից մեկնարկում են վարկանշային մրցաշարում


Լուսանկարը` Մեդիամաքս


Բռնցքամարտի Հայաստանի հավաքականը վարկանշային մրցաշարից առաջ Երեւանում վերջին մարզումն է անցկացրել:

Ռաֆայել Մեհրաբյանի գլխավորությամբ թիմն այս գիշեր մեկնելու է Լոնդոն, որտեղ մարտի 13-23-ը պայքարելու է Տոկիոյի Օլիմպիական խաղերի ուղեգրերի համար:

«Թիմը լավ պատրաստվել է, վնասվածքներ չունենք, սպասում ենք, որ կկարողանանք հաջող հանդես գալ: Այս եւ մեր մյուս վարկանշային մրցաշարից ակնկալում եմ, որ Օլիմպիական խաղերի 4-5 ուղեգիր կունենանք»,-ասել է Մեհրաբյանը:

Կանանց պայքարում Լոնդոնում ելույթ են ունենալու Անուշ Գրիգորյանն (51 կգ) ու Անի Հովսեփյանը (69 կգ): Տղամարդկանց մրցաշարում հանդես կգան Կորյուն Սողոմոնյանը (52 կգ), Արթուր Բազեյանը (57 կգ), Հովհաննես Բաչկովը (63 կգ), Գուրգեն Մադոյանը (69 կգ), Արման Դարչինյանը (75 կգ), Գոռ Ներսիսյանը (81 կգ), Նարեկ Մանասյանն (91 կգ) ու Գուրգեն Հովհաննիսյանը (+91 կգ):

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին