Դեկտեմբեր 27, 2024
exclusive
5504 դիտում

Ռուսաստանաբնակ մարզիկները ցանկանում են ներկայացնել Հայաստանը


Լուսանկարը` Hramova foto

Լուսանկարը` puertoricoposts.com

Լուսանկարը` Hramova foto


Մարտի 9-ին ռուսաստանաբնակ պրոֆեսիոնալ բռցքամարտիկներ Սերգեյ Հակոբյանն ու Պետրոս Անանյանը ժամանելու են Հայաստան:

Mediamax Sport-ը զրուցել է բռնցքամարտիկների հետ ու պարզել այցի նպատակն ու ինչ հանդիպումներ են նրանք այստեղ ունենալու:

Սերգեյ Հակոբյան (պրոֆեսիոնալ ռինգում անցկացրել է 5 մենամարտ ու բոլորում էլ հաղթանակ տարել)

Լուսանկարը` Hramova foto


Նախորդ սեպտեմբերին անցկացրել եմ վերջին մենամարտս, որից հետո ՀԱՕԿ-ի նախագահ Գագիկ Ծառուկյանի հրավերով եկել եմ Հայաստան: Մեր հանդիպմանը նա ասաց, որ կցանկանար ներկայացնեմ Հայաստանը:

Ճիշտ է, ծնվել եմ Ռուսաստանում, բայց միշտ կապված եմ եղել հայերի հետ ու շատ եմ սիրել իմ հայրենիքը: Ամեն մենամարտից առաջ պարտադիր հայրենասիրական երգեր եմ լսում:

Եւ երբ ստացա նման առաջարկ, բնականաբար, շատ ոգեւորվեցի եւ ուրախացա: Միշտ եմ ցանկացել հանդես գալ Հայաստանի դրոշի ներքո, շատ ուրախ եմ, որ հիմա նման հնրավարություն կունենամ: Մոտ օրերս մենք կրկին կհանդիպենք ու ավելի մանրամասն կզրուցենք:

Պետրոս Անանյան (պրոֆեսիոնալ ռինգում գրանցել է 15 հաղթանակ ու կրել 2 պարտություն)

Լուսանկարը` puertoricoposts.com


Վերջին մենամարտս մի քանի օր առաջ էր ԱՄՆ-ում, որտեղ հաղթեցի Սուբրիել Մատիասին: Սա ինձ համար նոր դռներ բացեց պրոֆեսիոնալ ռինգում, հիմա ունեմ նոր առաջարկներ, սակայն իմ թիմով դեռ որոշում չենք կայացրել:

Հայաստան գալու առաջարկ ինձ արեց Սերգեյը, ինչին ես սիրով համաձայնեցի: Վերջին անգամ 2016-ին եմ եղել հայրենիքում, երբ Ռուսաստանի բռնցքամարտի թիմի հետ հավաք էինք անցկացնում Ծաղկաձորում: Հիմա լավ առիթ է, կգամ, տարբեր հանդիպումներ կունենամ, ապա կրկին կվերադառնամ ու կսկսեմ մարզումներս:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին