Փետրվար 21, 2026
10352 դիտում

Որոշվել են վարկանիշների համար 2020-ին պայքարող բռնցքամարտիկները


Լուսանկարը` AIBA


«Դինամո» մարզադահլիճում ավարտվել է բռնցքամարտի «Կաշվե ձեռնոց» ընտրական մրցաշարը:

Մրցաշարի արդյունքներով ձեւավորվելու է Հայաստանի հավաքականը, որը 2020-ին պայքարելու է Օլիմպիական խաղերի ուղեգրերի համար:

Լավագույնների կոչմանն արժանացել են Կորյուն Սողոմոնյանը (52 կգ), Արթուր Բազեյանը (57 կգ), Հրայր Շահվերդյանը (63 կգ), Արմեն Մաշակարյանը (69 կգ), Արման Դարչինյանը (75 կգ), Գոռ Ներսիսյանը (81 կգ), Հենրիկ Սարգսյանը (91 կգ) եւ Գուրգեն Հովհաննիսյանը (+91):

«Կաշվե ձեռնոցին» մասնակցությունից ազատված է եղել Աշխարհի բրոնզե մեդալակիր ու Եվրոպայի չեմպիոն Հովհաննես Բաչկովը (63 կգ):

Մեր ընտրանին