WBO վարկածով Աշխարհի նախկին չեմպիոն Արթուր Աբրահամը հիվանդանոցում այցելել է իր մարզիչ Ուլի Վեգներին:
77-ամյա մարզիչն օրեր առաջ շատ անհաջող վայր է ընկել ու կոտրվածք ստացել, նրան վիրահատել են ու այժմ ապաքինվում է:
Աբրահամն իր աջակցություն է հայտնել Վեգներին, որի հետ նրանք երկար ճանապարհ են անցել ու բազմաթիվ հաղթանակներ տարել:
«Շուտ լավացի Աշխարհի լավագույն մարզիչ: Ընդմիշտ կսիրեմ քեզ»,- գրել է բռնցքամարտիկը:
Աբրահամը վերջին մենամարտն անցկացրել է 2018-ի ապրիլին ու հաղթել է Պատրիկ Նիելսենին:




















