Ռուսական Ուլան-Ուդեում շարունակվում է բռնցքամարտի Աշխարհի կանանց առաջնությունը:
3 հայ մարզուհիներից պայքարի մեջ մնացել է միայն Մ-22 տարեկանների Եվրոպայի չեմպիոն Անուշ Գրիգորյանը: Նա վաղը 1/8 եզրափակչում մրցելու է Թուրքիայի ներկայացուցիչ Բուսենազ Չակիրօղլուի հետ:
ԱԱ-ի առաջին մենամարտում Գրիգորյանը հանդիպել ու 3:2 հաշվով առավելության էր հասել ամերիկուհի Հեվն Գարսիայի նկատմամբ:
Անահիտ Հարոյանը (54 կգ) եւ Անի Հովսեփյանը (69 կգ) դուրս են մնացել պայքարից:




















