Հայաստանի կանանց բռնցքամարտի հավաքականը մասնակցելու է Ռուսաստանի Ուլան-Ուդե քաղաքում կայանալիք Աշխարհի առաջնությանը:
Մարզիչ Վահան Ադիլխանյանի գլխավորությամբ հանդես են գալու 3 մարզուհիներ: Թիմի կազմում են Անուշ Գրիգորյանը (51 կգ), Անահիտ Հարոյանը (54 կգ) եւ Անի Հովսեփյանը (69 կգ):
Հավաքականն արդեն մրցավայր է մեկնել, առաջնությունը մեկնարկելու է արդեն վաղը:
Վերջերս էլ Եկատերինբուրգում կայացած տղամարդկանց Աշխարհի առաջնությունում բրոնզե մեդալակիր էր դարձել Հովհաննես Բաչկովը (63 կգ):



















