Եկատերինբուրգում ավարտին մոտեցող բռնցքամարտի Աշխարհի առաջնությունում հանգստյան օր է, վաղը կայանալու են կիսաեզրափակիչները:
Հայաստանի հավաքականն այդ փուլում միայն մեկ մասնակից ունի: Եվրոպայի չեմպիոն Հովհաննես Բաչկովը (63 կգ) հանդիպելու է ամերիկացի Քեյշոուն Դեւիսին (ԱՄՆ):
Քառորդ եզրափակչում Բաչկովը 5:0 հաշվով ուժեղ է եղել Լեոնել Դե Լոս Սանթոսից (Դոմինիկյան Հանրապետություն), Դեւիսն էլ նույն հաշվով առավելության է հասել Սոֆիանե Ումիհայի (Ֆրանսիա) նկատմամբ:



















