Եկատերինբուրգում շարունակվում է բռնցքամարտի Աշխարհի առաջնությունը:
Այսօր ընթանում են քառորդ եզրափակիչ մենամարտերը: Հայաստանի հավաքականի անդամ Հովհաննես Բաչկովը (63 կգ) շարունակում է հաղթական ելույթները:
Եվրոպայի գործող չեմպիոնը հանդիպել է Լեոնել Դե Լոս Սանթոսի (Դոմինիկյան Հանրապետություն) հետ ու վստահ հաղթանակ տոնել՝ 5:0: Բաչկովը դուրս է եկել կիսաեզրափակիչ՝ ապահովելով Աշխարհի առաջնության առնվազն բրոնզե մեդալ:
Եվրոպայի չեմպիոն Արթուր Հովհաննիսյանը (52 կգ) եւ Արման Դարչինյանը (75 կգ) ցավալի պարտություն են կրել ու լքել պայքարը:
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: