Դեկտեմբեր 27, 2024
3861 դիտում

ԱԱ. 5 հայ բռնցքամարտիկ պայքարում են 1/4 եզրափակիչ դուրս գալու համար


Լուսանկարը` aiba


Եկատերինբուրգում ընթացող բռնցքամարտի Աշխարհի առաջնությունում հաղթական մեկնարկ է ունեցել նաեւ Հենրիկ Սարգսյանը:

Մինչեւ 91 կգ քաշային կարգում հանդես եկող բռնցքամարտիկն ուժեղ է եղել ԱՄՆ-ն ներկայացնող Ադրիան Թիլմանից ու դուրս եկել 1/8 եզրափակիչ:

Քառորդ եզրափակչի համար կպայքարի Հայաստանի 5 ներկայացուցիչ: 1/8 եզրափակչում են նաեւ Արթուր Հովհաննիսյանը (52 կգ), Հովհաննես Բաչկովը (63 կգ), Արման Դարչինյանն (75 կգ) ու գերծանր քաշային Գուրգեն Հովհաննիսյանը:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին