Ապրիլ 30, 2025
7231 դիտում

Արթուր Աբրահամը կարող է մենամարտել Ֆելիքս Շտուրմի հետ


Լուսանկարը` Facebook


38-ամյա Արթուր Աբրահամը դեռ չի ցանկանում ավարտել պրոֆեսիոնալ կարիերան: Նա մարզվում է ու պատրաստվում նոր մենամարտի:

Ինչպես գրում են գերմանական լրատվամիջոցները, Աբրահամն այս անգամ ցանկանում է հանդիպել 40-ամյա Ֆելիքս Շտուրմի հետ:

«Ծերուկների դիմակայության», ինչպես այն անվանում են Գերմանիայում, շուրջ բանակցությունները դեռ ընթանում են:

Աբրահամը վերջին մենամարտն անցկացրել է 2018 թվականի ապրիլին ու հաղթել Պատրիկ Նիելսենին: Շտուրմի վերջին դիմակայությունը եղել է 2016-ին Ֆյոդոր Չուդինովին հետ: Հաղթանակից հետո նա մեղադրվել է դոպինգ օգտագործելու մեջ:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին