Եվրոպայի չեմպիոն ու Աշխարհի բրոնզե մեդալակիր Հովհաննես Բաչկովը Մոսկվայում մասնակցելու է բռնցքամարտի համաշխարհային երեկոյին:
Մոսկվայում դեկտեմբերի 9-ին կայանալիք շոուի ընթացքում Ռուսաստանի հավաքականի անդամները մենամարտելու են Աշխարհի ուժեղագույն բռնցքամարտիկների հետ:
Բաչկովը հանդես է գալու Աշխարհի հավաքականի կազմում, նրա մրցակիցը Ալեքսեյ Մազուրին է լինելու: Նա Մոսկվայում ելույթ է ունենալու մարզիչ Կարեն Ղազարյանի գլխավորությամբ:
Երեկոյի ընթացքում նախատեսված է անցկացնել 3 րոպե տեւողությամբ 5 ռաունդանոց 8 մենամարտ:
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: