Նյու Դելիի Ինդիրա Գանդիի անվան մարզահամալիրում արդեն ընթանում են կանանց բռնցքամարտի Աշխարհի առաջնության մենամարտերը:
Հայաստանի հավաքականը մրցավայր է մեկնել 2 մասնակցով: Անուշ Գրիգորանը մինչեւ 51կգ քաշային կարգի 1/8 եզրափակչում հանդիպելու է Փինկի Ռանիի (Հնդկաստան) հետ: Մենամարտը կայանալու է նոյեմբերի 17-ին:
64 կգ քաշային Անի Հովսեփյանն էլ նույն օրը որակավորման փուլում հանդիպելու է Յոաննա Սանչեսի (Արգենտինա) հետ:
Առաջնությանը մասնակցում են 62 երկրի մոտ 300 բռնցքամարտիկներ:



















