Թուրքիայում ընթացող միջազգային խոշոր մրցաշարում 3 հայ բռնցքամարտիկներ դուրս են եկել կիսաեզրափակիչ: Նրանք արդեն ապահովել են բրոնզե մեդալներ:
1/4 եզրափակչում հաղթանակներ են տարել Արթուր Հովհաննիսյանը (52 կգ), Հովհաննես Բաչկովը (64 կգ) եւ Նարեկ Մանասյանը (91 կգ):
Այսօր բռնցքամարտիկներն անցկացնելու են իրենց հերթական մենամարտերն ու պայքարելու եզրափակիչ դուրս գալու համար:




















