Նոյեմբեր 14, 2024
7766 դիտում

Բռնցքամարտի ուսանողական ԱԱ-ում Հայաստանը կպայքարի 3 ոսկու համար


Լուսանկարը` fisu.net


Էլիստայում շարունակվող բռնցքամարտի ուսանողական Աշխարհի առաջնության եզրափակչում Հայաստանը 3 ներկայացուցիչ կունենա:

Գերծանր քաշային կարգի կիսաեզրափակչում Գուրգեն Հովհաննիսյանն ուժեղ է եղել բելառուս Դմիտրի Մակարեւիչից ու կմենամարտի ոսկե մեդալի համար:

Ավելի վաղ եզրափակիչ էին հասել 56 կգ քաշային Ժորժիկ Մարությանը եւ 91 կգ քաշային Հենրիկ Սարգսյանը: Իսկ Անուշ Գրիգորյանը (51 կգ) դարձել էր բրոնզե մեդալակիր:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին