Հայաստանի ֆուտբոլի մինչեւ 19 տարեկանների հավաքականը մեկնարկել է Եվրոպայի առաջնության որակավորման առաջին փուլի մինի մրցաշարում։
Կարլովացում Վահագն Մինասյանը թիմը մրցել է Խորվաթիայի ընտրանու հետ։ Հայ ֆուտբոլիստները 4 անպատասխան գնդակ են ընդունել իրենց հասակակիցներից։
Խորվաթներից աչքի են ընկել Բրունո Դուրդովը, Ֆիլիպ Ժիվկովիչը, իսկ Անտոնիո Բաժդարիչը դարձել է դուբլի հեղինակ։
13–րդ խմբի առաջատարը 3 միավորով Խորվաթիան է, Բելառուսն ու Սերբիան ունեն 1–ական, իսկ Հայաստանը՝ 0 միավոր։
Նոյեմբերի 16–ին հայերը կխաղան սերբերի դեմ։
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: