Ռոբերտ Հովհաննիսյանը Մոնտենեգրոյի Պետրովաց քաղաքում ընթացող Եվրոպայի անհատական առաջնությունում բարձրացել է 2-րդ հորիզոնական։
Նա 6-րդ տուրում սեւ խաղաքարերով առավելության է հասել Գլեբ Դուդինի (Հունգարիա) նկատմամբ ու վաստակել 5 միավոր։ Հովհաննիսյանը լրացուցիչ ցուցանիշներով է երկրորդը։ Առաջին տեղում ընթացող սերբ Ալեքսանդար Ինդյիչն ընդամենը 0,5 միավորով է առաջ։
5 միավոր ունի եւ շարունակում է վստահ հանդես գալ նաեւ Մանուել Պետրոսյանը, ով ուժեղ է եղել թուրք Մուստաֆա Յիլմազից։
Շանթ Սարգսյանը, Արամ Հակոբյանն ու Գաբրիել Սարգսյանը 4,5-ական միավոր ունեն, իսկ Էմին Օհանյանը՝ 4։
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: