Հայկական ֆուտբոլային ակումբները ձմեռային դադարի ժամանակն օգտագործում են ոչ միայն մարզումներով, այլ նաեւ ընկերական հանդիպումներ անցկացնելով։
Մրցաշարային աղյուսակը գլխավորող «Նոա»-ն այսօրվանից հավաք է անցկացնելու Դոհայում։ «Ուրարտու»-ն ԱՄԷ-ում կպատրաստվի մրցաշրջանի շարունակությանն ու հունվարի 29-ից փետրվարի 14-ն ընկերական 5 հանդիպում կանցկացնի։
Հունվարի 24-ից Կիպրոսում հավաք կունենա «Արարատ-Արմենիա»-ն։ «Փյունիկ»-ը նոր սեփականատեր ունենալուց հետո դեռ նոր նշանակումներ ու ձեռքբերումներ է կատարում եւ մարզումների մասին տեղեկատվություն չի հրապարակել։ «Վան»-ը Ռուսաստանում է, որտեղ անցկացրած ստուգողական խաղում 2։1 հաշվով հաղթել է «Չայկա»-ին։
Առաջնության մյուս թիմերն այս պահին մարզվում են Հայաստանում եւ անցկացնում են նաեւ ընկերական հանդիպումներ։
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: