exclusive
10777 դիտում

Աբգարյան. WBC International Silver գոտին իմ աշխատանքի գնահատականն էր


Լուսանկարը` Punch Boxing Armenia


Նարեկ Աբգարյանը վերջերս Իսպանիայում կայացած մենամարտի ժամանակ առավելության էր հասել Խեսուս Գալիսիայի (Մեքսիկա) նկատմամբ ու նվաճել WBC International Silver գոտին:

Mediamax Sport-ի թղթակցի հետ զրույցում բռնցքամարտիկը խոստովանել է, որ մինչ այս իր ունեցած հանդիպումներից սա ամենաբարդն է եղել:

«Մրցակիցս ավելի ուժեղ ու փորձառու էր, նրա վարկանիշն անհամեմատ բարձր էր: Բնականաբար, լարվածությունը մեծ էր ու այն հիմնականում գալիս էր հաղթելու մեծ ցանկությունից»,- ասել է Աբգարյանը:

Ըստ բռնցքամարտիկի՝ ինքը հաղթանակի հասել է ռինգում արագ մտածելու շնորհիվ, կարողացել է մրցակցին դիպուկ հարվածներ հասցնել ու շատ տեղաշարժվել:

«Այս գոտին իմ արած աշխատանքի գնահատականն էր: Ես շատ ուժ ու էներգիա եմ ծախսել այս հաջողությանը հասնելու համար»,- նշել է մարզիկը:

Հետագա ծրագրերի մասին դեռ շատ բան ասել չի կարող, սակայն չի բացառվում, որ հաջորդ մենամարտն անցկացնի ԱՄՆ-ում:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին