Ապրիլ 20, 2024
8726 դիտում

Հայ բռնցքամարտիկները մեկնարկել են Կորոտկովի հուշամրցաշարում


Լուսանկարը` Մեդիամաքս


Խաբարովսկում մեկնարկել է Կոնստանտին Կորոտկովի հուշամրցաշարը, որին մասնակցում է նաեւ Հայաստանի բռնցքամարտի հավաքականը:

Հինգ պատվիրակ արդեն հաղթանակ է տարել: Հենրիկ Մոքոյանն (56 կգ) առավելության է հասել Անտոն Նախանկովի (Բելառուս), Էրիկ Պետրոսյանը (60 կգ)՝ Ջիգչոնգ Լիի (Կորեա), իսկ Սամվել Մելիքյանը (64 կգ)՝ Մոհամեդ Էսլամ Ահմեդի (Եգիպտոս) նկատմամբ:

Հաղթանակով են մեկնարկել նաեւ Արման Դարչինյանը (75 կգ) եւ Հենրիկ Սարգսյանը (91 կգ), որոնք ուժեղ են եղել համապատասխանաբար Անդրեյ Վրեմեից (Մոլդովա) եւ Նիկիտա Լոսեւից (Բելառուս):

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին