Հունիս 24, 2025
5596 դիտում

Արթուր Աբրահամը շարունակում է պատրաստվել ապրիլի 28-ի մենամարտին


Լուսանկարը` Facebook


Արթուր Աբրահամը շարունակում է պատրաստվել ապրիլի 28-ին դանիացի Պատրիկ Ռեյնհարդ Նիլսենի հետ կայանալիք մենամարտին:

Այն կայանալու է Գերմանիայի Օֆֆենբուրգ քաղաքի «Բադեն» արենայում:

Մենամարտի հաղթողը կդառնա վարկանիշային աղյուսակի առաջատար ու նրա հաջորդ մենամարտը կլինի գերմիջին քաշային կարգի Աշխարհի չեմպիոնի կոչման համար:

«Դեռ պատրաստ չեմ հեռանալ բռնցքամարտից, անելիքներ ունեմ, պետք է վերադարձնեմ Աշխարհի չեմպիոնի տիտղոսը: Անհամբեր սպասում եմ Նիլսենի հետ մենամարտին: Կապացուցեմ, որ պատրաստ եմ նորից վերանվաճել չեմպիոնի տիտղոսը»,- ավելի վաղ ասել էր հայ բռնցքամարտիկը:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին