Վանես Մարտիրոսյանը պատրաստ է մենամարտել անպարտելի ու WBA, IBF, WBC, IBO վարկածներով աշխարհի չեմպիոն Գենադի Գոլովկինի հետ:
Մենամարտը նշանակվածէ մայիսի 5-ին ԱՄՆ-ում: Գոլովկինը պետք է ռեւանշ-մենամարտ անցկացներ Սաուլ Ալվարեսի հետ, սակայն նրա դոպինգ-թեստը դրական է եղել, ու Ալվարեսին զրկել են մենամարտ անցկացնելու իրավունքից:
«Ես պատրաստ եմ այդ մենամարտին: Միանգամից եմ համաձայնությունս տվել, գումարի մասին առհասարակ չեմ էլ հարցրել: Դա հիանալի շոու կլիներ Լաս Վեգասում, հայերը կգային ինձ աջակցելու: Ես նաեւ շատ մեքսիկացի երկրպագուներ ունեմ: Հավատում եմ, որ կարող եմ հաղթել Գոլովկինին, քանի որ նա երբեք չի մենամարտել իմ ոճի բռնցքամարտիկի հետ: Պարզապես սպասում եմ, որ ինձ թույլ տան մենամարտել»,- ասել է Մարտիրոսյանը:
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: