Ապրիլ 26, 2024
10001 դիտում

Ազատ Հովհաննիսյանն ու Ռոննի Ռիոսը բաց մարզում են անցկացրել


Լուսանկարը` boxingscene.com

Լուսանկարը` boxingscene.com

Լուսանկարը` boxingscene.com

Լուսանկարը` boxingscene.com

Լուսանկարը` boxingscene.com

Լուսանկարը` boxingscene.com


WBC Continental Americas գոտու հաղթող Ազատ Հովհաննիսյանը մարտի 10-ին մենամարտելու է Ռոննի Ռիոսի դեմ: Բռնցքամարտիկներն արդեն հանդիպել են միմյանց ու ԶԼՄ-ի համար բաց մարզում անցկացրել Սանտա Անայի (Կալիֆորնիա) TKO Boxing ակումբում:

Բռնցքամարտիկները 10 ռաունդանոց մենամարտ են անցկացնելու Կալիֆորնիայում:

Ազատ Հովհաննիսյանը նշել է, որ նոր է սկսել մարզվել Ֆրեդի Ռոուչի գլխավորությամբ ու արդեն նկատում է փոփոխությունները. «Ռոննին մեծ մարզիկ է, բայց ես գիտեմ, թե ռինգում ինչ է պետք անել հաղթելու համար»,- ասել է նա:

Ռիոսն էլ ընդգծել է, որ Աշխարհի չեմպիոնական գոտու համար պայքարելուց հետո մի քիչ այլ զգացողություններ ունի.

«Ինձ ավելի ուժեղ եմ զգում ու մոտիվացված, որպեսզի ավելիին հասնեմ ու Աշխարհի չեմպիոն դառնամ: Ազատը շատ բարի է, դիտել ենք նրա հանդիպումների ձայնագրություններն ու տեսել նրա ուժեղ եւ թույլ կողմերը տեսել: Շատ բան չեմ բացահայտի, տարբեր ծրագրեր ունենք»,- ասել է Ռիոսը:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին