7362 դիտում

Հայ մարզիկները շարունակում են հաջող ելույթները Սոֆիայում


Լուսանկարը` Մեդիամաքս


Հայաստանի բռնցքամարտի հավաքականի անդամները շարունակում են հաջող ելույթները Սոֆիայում ընթացող «Ստրանջայի» մրցաշարում:

Մրցումային 3-րդ օրը ռինգ դուրս եկած երեք բռնցքամարտիկից երկուսը հաղթանակ են տարել:

Մինչեւ 60 կգ քաշայինների պայքարում Հրայր Շահվերդյանը հանդիպել է Ադրբեջանի ներկայացուցիչ Սայադ Լալայեւին: Հայ բռնցքամարտիկը հաղթել է 4:1 հաշվով ու դուրս եկել հաջորդ փուլ:

Գուրգեն Մադոյանը (69 կգ) 3:2 հաշվով ուժեղ է եղել Բուլղարիան ներկայացնող Ռոբերտ Չամասանյանից: Համբարձում Հակոբյանը (75 կգ) պարտություն է կրել:

Այսօր ռինգ է դուրս գալու Արթուր Հովհաննիսյանը (49 կգ), նրա մրցակիցն Արտուշ Սոյանն (Ռուսաստան) է:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին