Եվրոպայի չեմպիոն Հովհաննես Բաչկովը հաղթանակով է սկսել ելույթները Համբուրգում ընթացող բռնցքամարտի Աշխարհի առաջնությունում:
Մինչեւ 64 կգ քաշային կարգում Բաչկովը 3:2 հաշվով առավելության է հասել Բեկդաուլետ Իբրահիմովի (Ղազախստան) նկատմամբ ու անցել քառորդ եզրափակիչ: Նա ռինգ դուրս կգա օգոստոսի 29-ին:
Հայաստանի հավաքականի մյուս բռնցքամարտիկ Կարեն Տոնականյանը (60 կգ) ելույթ է ունենալու այսօր, նրա մրցակիցն Էլնուր Աբդուռահիմովն (Ուզբեկստան) է:



















