Հոկտեմբեր 10, 2024
9046 դիտում

Արամ Ավագյանի նորամուտը պրոֆեսիոնալ ռինգում հաղթական է եղել


Լուսանկարը` Մեդիամաքս


Բռնցքամարտի Հայաստանի հավաքականի անդամ, Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր Արամ Ավագյանն իր նորամուտն է նշել պրոֆեսիոնալ բռնցքամարտում:

Ռիոյի Օլիմպիական խաղերի մասնակիցը Վորոնեժում տեղի ունեցած 6 ռաունդանոց մենամարտում մեծ առավելությամբ հաղթել է Բելառուսը ներկայացնող Անդրեյ Նուրչինսկիին:

Հաղթանակ է տարել նաեւ Նարեկ Աբգարյանը, ով պրոֆեսիոնալ ռինգում անցկացրել է իր 2-րդ մենամարտը:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին