Թուրքիայի Սամսուն քաղաքում շարունակվող Օլիմպիական վարկանշային մրցաշարի մրցութային 3-րդ օրը հաջող է եղել հայ բռնցքամարտիկների համար:
Ռինգ դուրս եկած Հայաստանի 4 ներկայացուցիչներն էլ հաղթանակ են տարել:
52 կգ քաշային կարգում Նարեկ Աբգարյանը վստահ հաղթել է լեհ Յոժվիկ Մաչեյին եւ դուրս եկել քառորդ եզրափակիչ: Հայ բռնցքամարտիկը 3 ռաունդներում էլ ուժեղ է եղել մրցակցից:
Նույն փուլում է նաեւ Հովհաննես Բաչկովը (64 կգ): Նա առավելության է հասել իտալացի Վիչենցո Արեչայի նկատմամբ: 49 կգ քաշային Արթուր Հովհանիսյանը հաղթել է Բուլղարիան ներկայացնող Տինկո Բանաբակովին:
Ավելի վաղ հաղթանակ էր տարել նաեւ Անուշ Գրիգորյանը (51 կգ):
Հայաստանի ներկայացուցիչներից այսօր մրցելու են 56 կգ քաշային Արամ Ավագյանը, 69 կգ քաշային Վլադիմիր Մարգարյանը, 75 կգ քաշային Արման Հովիկյանն ու 81 կգ քաշային Նիկոլ Հարությունովը:
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: