Մայիս 21, 2025
6026 դիտում

Ժիլբերտո Ռամիրես. Աբրահամը միշտ էլ վտանգավոր է գործում


Լուսանկարը` http://www.boxingscene.com/


Արթուր Աբրահամին հաղթելուց հետո Ժիլբերտո Ռամիրեսը դարձել է մեքսիկացի առաջին բռնցքամարտիկը, որը սուպերմիջին քաշային կարգում դարձել է Աշխարհի չեմպիոն:

Լաս Վեգասում կայացած մենամարտի ժամանակ մրցավարների որոշմամբ Աբրահամը պարտություն է կրել ու զրկվել WBO գոտուց:

«Ես եկել էի ԱՄՆ պատմություն կերտելու համար: Անչափ ուրախ եմ, որ կարողացա դա անել: Արթուրը շատ ծանր հարվածներ ունի, նա միշտ էլ վտանգավոր է գործում: Սակայն ես նրան մեքսիկական բռնցքամարտի դպրոցի դաս տվեցի»,- մենամարտից հետո ասել է Ռամիրեսը:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին