Մայիս 21, 2025
140 դիտում

Գվարդիոլայի արցունքներն ու հուզված «Սիթի»-ն. Քեւին դե Բրույնեի հրաժեշտը


Լուսանկարը` FC Manchester City

Լուսանկարը` FC Manchester City

Լուսանկարը` FC Manchester City

Լուսանկարը` FC Manchester City

Լուսանկարը` FC Manchester City

Լուսանկարը` FC Manchester City

Լուսանկարը` FC Manchester City

Լուսանկարը` FC Manchester City

Լուսանկարը` FC Manchester City

Լուսանկարը` FC Manchester City


Քեւին դե Բրույնեն իր վերջին հանդիպումը «Մանչեսթեր Սիթի»-ում անցկացրել է երեկոյան «Բորնմութ»-ի հետ, որն ավարտվել է նրա թիմի 3:1 հաշվով հաղթանակով:

Հանդիպումից հետո տեղի է ունեցել ակումբում 10 մրցաշրջան անցկացրած բելգիացու հրաժեշտի արարողությունը: Բոլորն են շատ հուզված եղել՝ ֆուտբոլիստներն ու երկրպագուները, իսկ թիմի գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլան չի կարողացել զսպել արցունքները:



33-ամյա ֆուտբոլիստը «Մանչեսթեր Սիթի»-ում է 2015 թվականից, նա ակումբի հետ դարձել է Անգլիայի 6-ակի չեմպիոն, 2 անգամ նվաճել Անգլիայի Գավաթը, 5 անգամ տիրացել Անգլիական Լիգայի գավաթին եւ 3 անգամ՝ Սուպերգավաթին: Նա նաեւ հաղթել է ՉԼ-ում, ՈւԵՖԱ-ի Սուպերգավաթում եւ Աշխարհի ակումբային առաջնությունում:

Լուսանկարը` FC Manchester City


«Մանչեսթերն իմ տունն է: Այստեղ եմ ժամանել կնոջս՝ Միշելի հետ, որպեսզի երկար խաղամ: Չէի սպասում, որ կմնամ 10 տարի ու ակումբի, թիմակիցներիս, երկրպագուների հետ ամեն ինչ կհաղթենք: Մենք ակումբն ու քաղաքն ավելի մեծ ենք դարձրել: Ուզում էի ստեղծագործական ու կրքոտ ֆուտբոլ խաղալ, ուզում էի վայելել ֆուտբոլը։ Հույս ունեմ՝ ամեն ինչ հավանել եք: Ակումբում ու նրա սահմաններից դուրս բոլորն ինձ այնքան են առաջ մղել, որ իմ լավագույն տարբերակն եմ դարձել: Ինձ համար մեծ պատիվ էր այս տղաների հետ խաղալ: Ողջ կյանքիս համար ընկերներ եմ ձեռք բերել»,- հրաժեշտի խոսքում ասել է դե Բրույնեն:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին