Մայիս 21, 2025
97 դիտում

Հայտնի են ԱՄՆ-ում կայանալիք խաղերի համար Հայաստանի ընտրանի հրավիրված խաղացողները


Լուսանկարը` Մեդիամաքս


Հայաստանի ազգային ընտրանին հունիսին ԱՄՆ-ում ուսումնամարզական հավաք կունենա եւ 2 ընկերական հանդիպում կանցկացնի Կոստա Ռիկայի հետ։

Խաղերը տեղի կունենան հունիսի 6-ին եւ 8-ին Ֆրեզնոյում եւ Գլենդելում, հայտնում է Հայաստանի բասկետբոլի ֆեդերացիան:

Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Ռեքս Կալամյանը հրապարակել է այն խաղացողների ցանկը, ովքեր կմասնակցեն հանդիպումներին:

Հրավիրվել Ալբերտ Թադեւոսյանը, Ավանդ Դորյանը, Դանիել Կիրակոսյանը, Խավիեր Կիլսիյանը, Անդրե Սփայթ Մկրտչյանը, Զաքարի Թավիթյանը,  Դավիթ Խաչատրյանը, Յուրա Մելիքյանը, Անտո Բալյանը, Կոնոր Էսեջյանը, Գաբրիել Աճեմյանը, Գարի Չիվիչյանը, Արտյոմ Թավաքալյանը, Քորի Ազադիգյանը եւ Ավետիս Կարագավուրյանը:

Կալամյանին կօգնեն Փիթ Դոմինգեսը, Մեթյու Մադոյանը եւ Նարեկ Կապուշյանը։

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին