Հայաստանի ձյուդոյի ընտրանիներն ավարտել են միջազգային ուսումնամարզական հավաքը, որը կայացել է Վլադիկավկազում։
Երիտասարդական թիմը մայիսի 23-ից հանդես է գալու Եվրոպայի գավաթում, որի հերթական փուլն ընդունելու է Կաունասը։ Ելույթ կունենան Վահե Աղասյանը եւ Գոռ Սաֆարյանը (60 կգ), Լյովա Սրապյանը (66 կգ) եւ Գոռ Կարապետյանը (100 կգ):
Մեծահասակների հավաքականը նույն օրը Խաբարովսկում կմեկնարկի Judo Russian Tour մրցաշարում։ Այստեղ էլ հայտավորված են Սյուզաննա Մանուկյանը (63 կգ), Մարտին Բադալյանը (60 կգ), Դավիթ Աղասյանը, Գոռ Բաբայանը (66 կգ) եւ Արտակ Թորոսյանը (73 կգ), հայտնում է ՀԱՕԿ-ը:
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: