Մայիս 12, 2025
3274 դիտում

Աբրահամն ուզում է հաղթել Ռամիրեսին ու կրկին մենամարտել ԱՄՆ-ում


Լուսանկարը` Facebook


WBO վարկածով Աշխարհի չեմպիոն Արթուր Աբրահամն անչափ ուրախ է, որ ապրիլի 9-ին Ժիլբերտո Ռամիրեսի դեմ մենամարտը կայանալու է ԱՄՆ-ում:

«Ցանկանում եմ հաղթել Ռամիրեսին ու կրկին ԱՄՆ-ում մեծ մենամարտեր անցկացնել: Շաբաթ օրվա հանդիպումից հետո ես անպայման վերադառնալու եմ այստեղ: Աշխարհի չեմպիոն եմ ու կմենամարտեմ բոլոր ցանկացողների հետ»,- Աբրահամի խոսքերը մեջբերում է espn.go.com-ը:

Նախկինում հայ բռնցքամարտիկն ԱՄՆ-ում արդեն 3 մենարտ է անցկացրել, որոնցից հաղթանակ է տարել մեկում: Աբրահամը նշել է, որ այդ անհաջողություններն արդեն անցյալում են, ու նա կենտրոնացած է առաջիկա մենամարտի վրա:

«Ես շատ ուժեղ եմ, դեռ երիտասարդ եմ ինձ զգում: Կարծում եմ, դեռ 2 տարի կմնամ բռնցքամարտում: Արդեն ընտանիք ունեմ ու չեմ ցանկանում շատ հեռու լինել նրանից»,- ավելացրել է նա:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին